Վատիկանի պատարագից մինչև «System of a down»-ի համերգը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.«Հիլբերթ Քիթ Չեսթերթոնը Սուրբ Ֆրանցիսկոսի մասին իր ակնարկում մի շատ խորաթափանց դիտարկում է արել. «Մարդը չի գցվի ձյան մեջ, հանուն որևէ գաղափարի կամ միտումի։ Նա սոված չի մնա հանուն վերացականի, թեկուզ ամենաճիշտ հասկացությունների։ Բայց նա կհաղթահարի սովն ու ցուրտը բոլորովին այլ պատճառով՝ եթե նա սիրահարված է»։
Քանի որ խոսքը կաթոլիկ սրբի մասին է, պարզ է թե որ սերը նկատի ունի անգլիացի գրողը։ Մեր ժողովրդի պատմության ամենադաժան ողբերգության 100-ամյակի տարելիցի օրերին ես մտածում եմ նման սիրո մասին։ Իրադարձությունները կարծես նույնպես զարգանում են այդ ուղղությամբ՝ Վատիկանի պատարագից մինչև «System of a down»-ի համերգը։ Դրա սկիզբը դրեց մեկ այլ կաթոլիկ, նույնպես Ֆրանցիսկոս անունով՝ Հռոմի պապը և անունների կրկնությունը, ինչպես գիտեք, պատահական չէ։
Երեկվա համերգը նույնպես սիրո արտահայտություն էր՝ փոխադարձ սիրո հայազգի երաժշտի և հայաստանյան երիտասարդության, որը պատրաստ է մի քանի ժամ թրջվել անձրևի տակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: