Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ բողոքի ցույց` Իրանում Թուրքիայի դեսպանության առջև
«Իրանի հայ համայնքն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ բողոքի ցույց է կազմակերպել Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև»,-այդ մասին հաղորդում է իրանական «Թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանահայ համայնքի ներկայացուցիչները Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջակայքում կազմակերպած միջոցառումից հետո քայլերթով շարժվել են դեպի Թեհրանում Թուրքիայի դեսպանություն:
Իրանական աղբյուրն անդրադառնում է նաև այսօր Երևանում տեղի ունեցած միջոցառմանը` նշելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են մեկնել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները:
«Հայոց ցեղասպանություն 1915» ֆեյսբուքյան պարսկալեզու էջում հրապարակված տեսանյութում ցույցի մասնակիցները հնչեցրել են «Մա'հ Թուրքիայի ֆաշիստական կառավարությանը», «Արդարությո'ւն, արդարությո'ւն» կոչերը:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները`
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Իրանի Մեջլիսի ասորի պատգամավոր. Շնորհակալ ենք Հայաստանին ասորիների ցեղասպանությանն անդրադառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում