Բաղդադի հայությունը բողոքի քայլերթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության` Բաղդադի հայությունը բողոքի քայլերթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն: Այս մասին տեղեկանում ենք Իրաքի հայոց թեմի ֆեյսբուքյան էջից:
Ավելի քան 500 հայեր Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի առաջնորդությամբ, ազգային կենտրոնական վարչության ներկայացուցիչների, քահանա հայրերի ուղեկցությամբ բողոքի քայլերթ են իրականացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Իրաքի հայ համայնքի հետ միասին բողոքի քայլերթին մասնակցել են նաև Իրաքի տեխնոլոգիաների և գիտությունների նախարար Ֆարիս Յուսոֆը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա պատգամավոր յուսիֆ Սալեբան, Բասրա նահանգի նահանգապետարանի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչ Նովաք Պետրոսյանը և այլք:
Թուրքական դեսպանատան մոտ հասնելով` Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը ընթերցել է` թուրքական իշխանություններին ուղղված իրաքահայության բողոքագիրը, որն այնուհետև փակցվել է դեսպանատան պատերին:
Իրաքահայության բողոքագիրը տրամադրվել է նաև տեղական կրատվամիջոցներին, որոնք էլ իրենց հերթին լայնորեն լուսաբանել են թեման:
Նշվում է, որ իրաքի հայ համայնքի պատմության մեջ նման զանգվածային միջոցառում առաջին անգամ է տեղի ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան