Փոփոխվել է Հանրապետության հրապարակում կանայալիք 24/04 նվագախմբի համերգի տեղն ու ժամը
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ապրիլի 24-ին ժամը 20:00 Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը տեղի կունենա ժամը 21:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
Մուտքն ազատ է: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքից:
«Խնդրում ենք ներկայանալ 30 րոպե առաջ»,-նշված է գրության մեջ։
Նշենք, որ աշխարհի «24/04» համաշխարհային նվագախումբը բաղկացած է 43 երկրի 123 երաժշտից, որը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։
Բեմում կլինեն բազում տաղանդավոր հայ և օտարերկրացի երաժիշտներ, մենակատարներ Մարիա Գուլեգինան, Նարեկ Հախնազարյանը, Գևորգ Հակոբյանը և Սերգեյ Խաչատրյանը, անվանի դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանն ու Սերգեյ Սմբատյանը:
Համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ: Համերգն ուղեկցվելու է տեսապատկերներով:
Նախորդող հրապարակումներ՝
Երաժիշտները, որոնք տարբեր երկրներից ժամանելու են Հայաստան, հասկանում են խնդիրը. Սմբատյան
«Ֆանտաստիկ գործ է արված՝ կազմակերպչական մեծ ջանքեր պահանջող». Հ. Չեքիջյանը՝ «24/04» նվագախմբի համերգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին