
Էրդողան. Թուրքիան պատրաստ է բացել իր ռազմական արխիվները
Թուրքիան միշտ շեշտադրել է այն հանգամանքը, որ պատրաստ է բացել իր արխիվները` մասնավորապես ռազմական, 1915 թվականի դեպքերի հետ կապված: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման ժամանակ:
«Ուզում եմ խոսքս հասցեագրել Եվրոպական միությանը: Նրանք մեզ խորհուրդ էին տալիս բացել մեր արխիվները: Ես միշտ էլ ասել եմ` մենք պատրաստ ենք բացել արխիվները: Մենք նաև պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները»,- նշել է Էրդողանը:
Գործակալության փոխանցմամբ` Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին և մնացած բոլոր երկրներին, որոնք ունեն 1915 թվականի դեպքերի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, նույնպես հասանելի դարձնել դրանք փորձագետներին ու վերլուծաբաններին: