Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի միջոցառումներին և բողոքի ցույցին կմասնակցեն տասնյակ հազարավոր հայեր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մեծ եղեռնի 100-ամյակը ԱՄՆ-ում նշելու են ողջ երկրով` ամբողջ ամսվա ընթացքում: Միջոցառումներ են անելու Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի միջոցառումներին և բողոքի ցույցին կմասնակցեն տասնյակ հազարավոր հայեր: Նյու Յորքի թուրքական հյուպատոսության առջև կկազմակերպվի բողոքի ակցիա: Նույն օրը ՄԱԿ-ում՝ հուշ-երեկո:
Ապրիլի 26-ին տեղի է ունենալու Նյու Յորքի ամենամեծ միջոցառումը. առավոտյան Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայերը հավաքվելու են Մանհեթենի Սբ. Վարդան եկեղեցում՝ պատարագի, կեսօրից հետո էլ՝ Նյու Յորքի սրտում՝ Թայմզ Սքուերում, որն ամբողջապես փակվելու է միջոցառման համար: Իսկ Վաշինգտոնում մայիսի 7-9-ը կայանալիք միջոցառումներին էլ մասնակցելու է Սերժ Սարգսյանը»: