Թեհրանի ս.Սարգիս եկեղեցու շրջակայքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
«Թեհրանի ս.Սարգիս եկեղեցու շրջակայքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, ԻԻՀ Մեջլիսի հայազգի և ասորի պատգմավորներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ:
Ինչպես աշխարհի մյուս հայկական եկեղեցիներում, այնպես էլ Թեհրահի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում 100 անգամ հնչել են եկեղեցու զանգերը:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ` այսօր իրանահայ համայնքը նախատեսում է բողոքի ցույց կազմակերպել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները`
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Իրանի Մեջլիսի ասորի պատգամավոր. Շնորհակալ ենք Հայաստանին ասորիների ցեղասպանությանն անդրադառնալու համար