Մեծ տատիկիս ընտանիքին կոտորել են հենց նրա աչքի առաջ. Մարգարիտա Սիմոնյանը` Ցեղասպանության մասին
Հայկական արմատներով լրագրող, Russia Today լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է` ինչպես են իր հարազատները փրկվել Հայոց Ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից իրականացված կոտորածից:
«100 տարի առաջ սպանել են իմ տատիկի մոր ընտանիքին: Նրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին կոտորել են հենց իր առչքերի առաջ»,-twitter-ի իր միկրոբլոգում պատմել է Սիմոնյանը:
Շարունակելով ընտանիքի պատմությունը, լրագրողը նշել է, որ տատիկի մորը և նրա կրտսեր քրոջը` Ալիսային չեն սպանել, պահել են թուրքական մի ընտանիքում:
«Չգիտես` ինչու գեղեցիկ փոքրիկ աղջիներին չեն սպանել: Իմ տատիկի մայրը փախել է թուրքական ընտանիքից Ղրիմ: Ահա այդպես մեր ընտանիքը արմատներ է գցել Ռուսաստանում: Իսկ նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք նրա ճակատագրի մասին ոչինչ չգիտենք: Այսօր Հայաստանը և աշխարհի այն հատվածը, որի համար խիղճը ու ճշմարտությունը կարևոր է քաղաքական նպատակահարմարությունից, հիշում են Հայոց Ցեղասպանության զոհերին: Իմ հարազատներ` Նարթուհի Ներսեսյան, Արաքսյա, իմ պապիկներ, դաժանաբար սպանված երեխաներ, խաղաղ հանգչեն թող Ձեր հոգիները»,-գրել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ իր հոգում ատելություն չկա, բայց ինքը «երբեք չի մոռանա»:
Սիմոնյանն իր գրառումներում հիշատակել է ռուսերենով Հայոց Ցեղասպանություն (#геноцидармян) հեշթեգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան