Տասը երիտասարդներ Արցախից ոտքով հասան Ծիծեռնակաբերդ
Արցախցի 10 երիտասարսներ ուղիղ տասն օր առաջ ոտքով դուրս եկան Արցախի Մարտակերտի շրջանի Չափար գյուղից ու ճամփա ընկած Ծիծեռնակաբերդ՝ ուխտի: Ապրիլի 14-24-ը երիտասարդներն անցել են մոտ 450 կմ ճանապարհ՝ Չափար, Ստեփանակերտ, Լաչին. Եղեգնաձոր, Էջմիածին, ապա Ծիծեռնակաբերդ:
«Ճանապարհին եղան դժվարություններ, բայց մենք հաղթահարեցինք դրանք, հասանք մեր նպատակին:
«Մենք նախընտրեցինք ոտքով հասնել այս բարձունք ու հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայ բարեկամների միավորում» ՀԿ անդամներից մեկը:
Արցախից ոտքով Հայաստան հասած խմբում է նաև 12-ամյա Տիգրանը:
«Այստեղ հասնելով մեծ ոգևորություն ապրեցի, նպատակին հասել ենք»,-ասաց նա: