Ծիծեռնակաբերդում «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը՝ ապրիլի 27-28-ին
Ապրիլի 27-ին և 28-ին ժամը 10:00-ից 17:00-ն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի է ունենալու «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս:
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 010 555 209 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:
Միջոցառման կազմակերպիչն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նախորդ տարիների ծաղկահավաքները` լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա