Ապրիլի 24-ին անգլերեն Wikipedia-ի օրվա լուսանկարը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը. «Ժամանակ»
Անգլերեն Wikipedia-ի օրվա լուսանկարը երեկ նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: Լուսանկարում հայ կինը ծնկի է իջել սպանված երեխայի առջև` 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության ժամանակ: Այս մասին գրել է «Ժամանակ» օրաթերթը:
«Լուսանկարի տակ գրված է, որ Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին և ապա սպանեցին բազմաթիվ հայ մտավորականների և հասարակական գործիչների: Ողջ մնացած հայ բնակչությունն աքսորվեց Սիրիայի անապատներ, որտեղ շատերը զոհվեցին սովից, ծարավից հիվանդություններից և զանգվածային ջարդերից: Սպանվածների ամբողջական թիվը 1.5 մլն է»,-հավելել է թերթը: