Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 879-ի
Նեպալում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 879-ի, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:
Երկրաշարժի հետցնցումները զգացվել են Հնդկաստանի մի շարք քաղաքներում:
Նախորդող հրապարակում՝
Նեպալում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը