«Reddit.com»-ը միացավ Ֆրանցիսկոս պապին և SOAD-ին. հայ համահիմնադրի հարցազրույցը
Ինտերնետ-այցելուների թվով ԱՄՆ-ում առաջատար 10 կայքերից մեկը համարվող «Reddit.com» -ը երեկ` ապրիլի 24-ին, «Upvoted» բաժնում քննարկման թեմա է դարձրել հայոց ցեղասպանությունը: Կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է նաև լուսանկար , որտեղ պատկերված է բռունցք` Հայաստանի դրոշի գույներով:
Այս առթիվ «The Washington Post» -ը գրում է, որ ապրիլի 24-ը «Reddit.com» կայքի համահիմնադիր հայազգի Ալեքսիսի Օհանյանի ծննդյան օրն է, ով, իրականում, այդ օրը նշում էր ոչ թե իր տարեդարձը, այլև Օսմանյան Թուրքիայում Հայերի զանգվածային կոտորածների 100-ամյա տարելիցը:
Պարբերականը գրում է, որ Օհանյանը հայրական կողմից հայ է, և որ նրա նախատատն ու պապը Ցեղասպանության ժամանակ գաղթել են Ամերիկա:
Թերթը տեսազանգի միջոցով հարցազրույց է վերցրել Ալեքսիսի Օհանյանից, ով պատմում է, որ սեփական տարեդարձը նա կարող էր նշել միայն Հայաստանում` հոր հետ միասին:
Պարբերականը գրում է, որ հիշեցնելով Հայոց Ցեղասպանության տարելիցի մասին` «Reddt»-ն, այսպիսով, միացավ Ֆրանցիսկոս պապին, Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին և «Sistem of a Down» խմբին, ովքեր մարդկանց ուշադրությունն են հրավիրում հայկական ջարդերի վրա:
«Ամեն հայ երեխա ամենավաղ մանկությունից սկսած գիտի կատարվածի մասին: Ցեղսպանությունն, իհարկե, բնորոշ չէ բացառապես միայն հայ ժողովրդին, սակայն խնդիրը նրանում է, որ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր ժխտում են տեղի ունեցածը, մարդիկ, ովքեր արել են դա, սակայն պնդում են, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»,- նշել է Օհանյանը թերթի հետ հարցազրույցի ժամանակ:
«Reddit»-ի ազգությամբ հայ համահիմնադիրը «The Washington Post»-ին հուզմունքով պատմել է նաև իր նախնիների սպանության և իր նախապապի` ցեղասպանությունից փրկվելու պատմությունը:
Հոդվածում հաղորդվում է, որ Ալեքսիսի Օհանյանը Հայաստանում գտնվելու ընթացքում ծրագրում է այցելել «Թումո» տեխնոլոգիական կենտրոն: