Եվրոպական շարժումը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
Միջազգային եվրոպական շարժումը ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր ասամբլեայի նիստում միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունից:
«Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշված է հաղորդագրության տեքստում:
Ինչպես հաղորդվում է` բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խոստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:
Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը` «Հայաստանի եվրոպական շարժման» հետ: ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան կարևորել է բանաձի ընդունումը` նշելով, որ Եվրոպական շարժումը կարևոր եվրոպական կառույց է, որն ունի ավելի քան 70 տարվա պատմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին