Լևոն Արոնյանը` Շախմատային մեծ մրցարշավում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացած մամուլի ասուլիսում աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը պաշտոնապես հայտարարեց Շախմատային մեծ մրցարշավի անցկացման մասին: Այն բաղկացած կլինի 2015 թվականին անցկացվելիք երեք ավանդական մրցաշարից` Ստավանգեր (հունիսի 15-26), Սենթ Լուիս (օգոստոսի 21-սեպտեմբերի 3), Լոնդոն (դեկտեմբերի 3-14): Մրցարշավի ընդհանուր հիմնադրամը 1 միլիոն 50 հազար դոլար է: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեք մրցաշարից յուրաքանչյուրին կմասնակցեն տասը ուժեղագույն գրոսմայստերներ, որոնցից ութը (Կառլսեն, Կարուանա, Գրիշչուկ, Թոփալով, Անանդ, Արոնյան, Գիրի, Նակամուրա) արդեն հայտնի են: