Դանդաղ նյութափոխանակության մեղավորը դուք եք. Սննդաբանը խորհուրդներ է տալիս
Տարբեր օրգանիզմներում տարբեր կերպ է կատարվում նյութափոխանակությունը: Դանդաղ նյութափոխանակության պատճառները կարող են բազմազան լինել: Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի պնդմամբ, պարզելով դանդաղ նյութափոխանակության պատճառները, կարելի է փոխել կենսակերպը և արագացնել նյութափոխանակությունն ու այրել ավելի շատ ճարպ:
Մասնագետն իր ֆեյսբուքյան էջում մատնանշում է պատճառները ու խորհուրդներ տալիս
1. Ջրազրկում
Նյութափոխանակության դանդաղելու պատճառ կարող է հանդիսանալ հեղուկի պակասը օրգանիզմում:
2. Կալցիումի պակաս
Կալցիումը մասնակցում է ճարպերն այրելու գործընթացին: Եթե օրգանիզմում կալցիումը պակաս է, գործընթացն էլ դանդաղում է:
3. Դանդաղ նյութափոխանակության պատճառ կարող է հանդիսանալ օրգանիզմում որոշ սննդարար նյութերի պակասը, օրինակ՝ սպիտակուցների պակասը: Սա հիմնականում պատահում է նրանց մոտ, ովքեր հաճախ են բաց թողնում սնունդի ընդունումը, կամ հաճախ են դիմել տարբեր սովամահ անող սննդակարգերի:
4. Նստակյաց աշխատանք
Գրասենյակային աշխատողների շահերց չբխող ևս մի փաստ: Օրվա մեջ անդադար 8 ժամ նստած մնալն արդեն բավարար է, որ Ձեր նյութափոխանակությունը դանդաղի, մնացած վտանգների մասին լռում եմ: Այս դեպքում չի փրկի, եթե նույնիսկ ամեն օր 30 րոպե կամ ավել մարզվեք մարզասրահներում: Չի կարելի այսքան երկար ժամանակ անդադար նստած մնալ: Ընդմիջեք ժամանակ առ ժամանակ, իսկ մեկժամյա ընդմիջման ընթացքում գոնե կես ժամը քայլեք:
5. Երկաթի պակաս
Սրա մասին արդեն խոսվել է, որ երկաթի միջոցով մեր օրգանիզմի բջիջներին թթվածին է հասնում: Դա շատ կարևոր է նաև աղիքների աշխատանքի և մարսողության համար: Երկաթի պակասը շատ ավելին է կանանց մոտ, քանի որ դաշտանի ժամանակ ամսական արյան կորուստը բերում է նաև երկաթի կորստի: Հարկավոր է միշտ ստուգել երկաթի քանակը արյան մեջ:
6. Ալկոհոլ
Ալկոհոլը դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացը: Հետևաբար, եթե որոշել եք ազատվել ավելորդ ճարպից, ազատվեք նաև ալկոհոլ պարունակող խմիչքներից:
«Առո՛ղջ եղեք, զբաղվեք սպորտով կամ գոնե ֆիզիկապես ակտիվ եղեք, որովհետև որքան շատ եք շարժվում, այնքան արագ է կատարվում նյութափոխանակությունը, ուրեմն նաև ավելորդ ճարպերից ազատվելու գործընթացը: Նկատի ունեցեք նաև, բայց մի չարաշահեք, որ սուրճն ու թեյը ևս բավականին խթանում են այս գործընթացը», -հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին