Beeline-ն ապահովել է բոլոր ծառայությունների անխափան աշխատանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերին
Beeline-ը տեղեկացնում է, որ անցած հանգստյան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ընթացքում ընկերության տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:
Ընկերության կայքը, ֆիքսված, երկրորդ և երրորդ սերունդների բջջային ցանցերը, ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածը գործել են բնականոն ռեժիմով և հաղթահարել բարձր լարվածությունն ու կիբերհարձակումների թվի կտրուկ աճը: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայ ազգի համար կարևոր այս օրերին Ընկերության բոլոր ծառայությունների անխափան աշխատանքի ապահովումը մեր առաջնահերթություններից էր: Հպարտ եմ, որ Beeline-ի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակազմն արժանապատվությամբ լուծեց իր առջև դրված բոլոր խնդիրները, իսկ բջջային կապը, ինտերնետը, ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածը գործեցին անխափան՝ մեր բաժանորդներին ու մայրաքաղաքի հյուրերին ապահովելով Beeline-ի պարզ և հարմար ծառայություններով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կիբերհարձակումներին դիմակայելու նպատակով ընկերության տեղեկատվական ռեսուրսները նախապես և հուսալի կերպով պաշտպանվել են մասնագիտացված միջոցներով, այդ թվում` ծրագրային ապահովումով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բջջային կապի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ընկերությունը գործարկել է բջջային կապի լրացուցիչ շարժական բազային կայաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը