Սաուդյան Արաբիան իր առաջին զորքերն է տեղակայել Եմենի հետ սահմանային գոտում
Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի առաջին զորքերը տեղակայվել են Եմենի հետ սահմանային գոտում: Նրանք միանալու սահմանապաներին ու բանակին, որոնք ամրապնդել են ճակատային գիծը մարտի 26-ից, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ սկսեց Եմենում հուսիների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Ազգային գվարդիայի առաջամարտիկները ժամանել են Նաջրանի շրջան` մասնակցելու հարավային սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև դիմակայելու հնարավոր սպառնալիքներին»,-հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Սալման թագավորն ապրիլի 21-ին, երբ ազդարարվեց «Վճռականության փոթորիկ» գործողության ավարտի մասին, Ազգային գվարդիան մոբիլիզացնելու մասին հրահանգ տվեց: Չնայած այդ հրահանգին` կոալիցիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Եմենում, մինչդեռ հուսիները միավորվել են նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ զինված միավորումների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան