Էրդողանը քննադատել է Պուտինին Ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ 1915թ-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության համար: Հայտնում է Gazeta.ru-ն:
«Սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը օգտագործում է Ցեղասպանություն եզրույթը այդ հարցի մասին խոսելիս: Ես անձնապես ցավում եմ, որ Պուտինը նման քայլ կատարեց»,- հայտարարել է Էրդողանը:
«Այն ինչ կատարվում է Ուկրաինայում և Ղրիմում ակնհայտ է: Նրանք նախ պետք է բացատրեն դա, իսկ հետո խոսեն Ցեղասպանությունից»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Վ. Պուտինը ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Թուրքիայի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ պաշտոնապես քննադատել է Պուտինին, որ նա իրադարձությունները կոչել է ցեղասպանություն:
Նախորդիվ`
Վ. Պուտին. Հայոց ցեղասպանությունը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն
Վլադիմիր Պուտին. Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին (տեսանյութ)
Դավութօղլու. Երևանում Օլանդի և Պուտինի ներկայությունը ստվեր կգցի Մինսկի խմբի անկողմնակալություն վրա
Թուրքիան դատապարտել է Պուտինի՝ Ցեղասպանություն գնահատականը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան