Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած դեպքերի մասին նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ
Պրոդյուսեր Անատոլի Սիվուշովը ներկայացրել է «Ծովը մտահոգվում է» ապագայի ֆիլմը Ուկրաինայում և Ղրիմում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին:
«Մեզ հարկավոր էր խելացի ռեժիսոր, քանի որ թեման վտանգավոր էր»,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է պրոդյուսերը:
Արդյունքում ընտրվել է 37-ամյա ռեժիսոր Ալեքսանդր Բարշակը, ով հայտնի է «12 ամիս» և այլ ֆիլմերից:
Ինչ վերաբերում է երաժշտությանը, պրոդյուսերն ասել է «Կամաց-կամաց բանակցություններ ենք վարում Գորան Բրեգովիչի հետ»:
Ֆիլմում ներկայացվելու են Ուկրաինայում, Մայդանում և Ղրիմում տեղի ունեցած դեպքերը: Սցենարի հեղինակ Սերգեյ Շարգունովի խոսքով, ֆիլմը լինելու է «ոչ այնքան քաղաքականության մասին, որքան մարդկանց, հասարակության ներքին բաժանումների մասին»: Նաև ենթադրվում են «արկածներ և հնարքներ»:
Ֆիլմի հերոսները երկու եղբայրն են, ովքեր այլ հայացքներ ունեն:
«Մեկը գնում է Մայդան, վերադառնում է այլ մարդ: Եղբայրները հանդիպում են, երբ արդեն ղրիմյան իրադարաձությունները հասել էին գագաթակետին: Չնայած տարաձայնություններին, նրանք մնում են հարազատներ: Ֆիլմում գլխավորը՝ սերն է»,- պատմել է սցենարի հեղինակը:
Ֆիլմի սղեղծողները նաև նշել են, որ դեռևս ժապավենի ավարտը չեն մտածել. «Կա մի քանի տարբերակ, քանի որ մենք դեռևս գտնվում են պատմական գործընթացի մեջ»: