Իրանցի սահմանապահը համածառայակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ապօրինի հատել է սահմանը. Interfax
Հայ-իրանական սահմանին սահմանապահները Իրանի Իսլամապական Հանրապետության զինծառայող են բռնել, որը փորձել է Արաքս գետով ապօրինի հատել սահմանը: Այդ մասին Interfax-ին հայտնել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանային վարչության լրատվական ծառայությունից:
Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է կրոնական հիմքի վրա համածառայակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նրա խոսքով, ինքը քրիստոնյա է:
Սահմանախախտը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին՝ իրավախախտման հանգամանքները պարզելու նպատակով:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոն, որտեղից հայտնեցին. «Պետք է դիմել ռուս սահմանապահներին»: