Հոսպիտալացվել է 11 քաղաքացի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական օգնություն ստանալու նպատակով հերթապահություն իրականացնող շտապօգնության ծառայությանը դիմել է 110 քաղաքացի, որից 11-ը հոսպիտալացվել է և բուժօգնություն ստացել ստացիոնար պայմաններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ծանր դեպքեր չեն գրանցվել:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր համակարգող խորհուրդ։
Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին ուժեղացված ռեժիմով աշխատել է պոլիկլինիկական ծառայությունը և մայրաքաղաքի բոլոր հիվանդանոցները: Բացի այդ նշված օրերին հերթապահություններ են սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունում: Ծանրաբեռնված է եղել նաև ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության աշխատանքը, որը համակարգել է նաև բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա