Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: