Լիբանանյան Al Mayadeen հեռուստակայանի ռեպորտաժը` Լեռնային Ղարաբաղի մասին
Լիբանանյան Al Mayadeen հեռուստակայանը Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ է պատրաստել, որում պատմվում է ազատ և անկախ Արցախի մասին: Տեսանյութում նշվում է, որ Ղարաբաղը փորձում է նոր նախագծերով վերակենդանացնել իր տնտեսությունը, որը հիմնականում հիմնված է գյուղատնտեսության վրա:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանից դեպի Լեռնային Ղարաբաղ 350 կմ է: Ճանապարհին երևում է նրա բնության ու լեռների գեղեցկությունը` սպիտակից կանաչ: Գույները փոխվում են ըստ բարձրության, որը երբեմն հասնում է 2900 մետրի, մինչև հասնում ես «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությանը: Այստեղ հասնում ես Ղարաբաղի կամ Արցախի, ինչպես հայերն են ասում, սահմանը, որի մայրաքաղաքը Ստեփանակերտն է»,-ասվում է տեսանյութում:
Այնուհետ անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան պատերազմին, և նշվում, որ այն ի վերջո անկախացավ Ադրբեջանից ու այժմ փորձում է միջազգային ճանաչում ձեռք բերել: