«Արշիլ Գորկու ողբերգական կյանքը» խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան` հուլիսին
«Հզոր զգացմունքներ» պարային խումբը (Շվեդիա, Գերմանիա) Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հետ հուլիսի ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ագային ակադեմիական թատրոնում համատեղ կներկայացնեն «Արշիլ Գորկու ողբերգական կյանքը» խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք «Բարեկամություն» համույթի պաշտոնական կայքից: Բեմադրիչն է Արսեն Մեհրաբյան (Շվեդիա):
Բեմադրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան