Բիլանը հետաձգել է համերգները նոր ֆիլմում նկարահանվելու համար
Նախօրեին հայտարարվել է «Գարդեմարինները» եռապատումի շարունակության նկարահանման մասին: Ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան պատմել է ֆիլմում նկարահանվելու համար Դիմա Բիլանին,Նիկիտա Պրեսնյակովին և գեղասահորդուհի Տատյանա Նավկային հրավիրելու մասին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Սակայն ինքը՝ Բիլանը ասել է, որ այդ մասին իմացել է լրագրողներից:
«Չգիտեի, ճիշտն ասած: Շատ երջանիկ եմ: Պատրաստ եմ հետաձգել համերգային գործունեությունս: Ես արդեն այդպես արել եմ, երբ նկարահանվում էի մեկ այլ ֆիլմում, որն արդեն աշնանը կհայտնվի վարձույթում»,- ասել է երգիչը
Նաև ծրագրում են հրավիրել Դմիտրի Խառատյանին, Ալեքսանդր Դոմոգարովին, Միխայիլ Բոյարսկուն և Քրիստինա Օրբակայտեին: Ֆիլմի ենթադրվող բյուջեն 280 միլիոն ռուբլի է: Ֆիլմի կարգախոսը կլինի «Կյանքը՝ հայրենիքին, պատիվը՝ ոչ մեկին»:
Ֆիլմի գործողություները տեղի են ունենալու 1787 թվականին: Ըստ սյուժեի, գարդեմարինները պետք է օգնեն հրամանատար Սուվորովին հաղթանակ տանել թուրքերի դեմ, իսկ Եկատիրինա 2-րդն էլ հայտարարի Ղրիմը Ռուսաստանին միավորելու մասին: