Պրոբացիոն ծառայության ներդրումը ֆինանսական միջոցների խնայման կբերի. Հովհաննես Մանուկյան (տեսանյութ)
Պրոբացիոն ծառայությունը կազմակերպում, իրականացնում է ազատազրկման հետ կապ չունեցող քրեական պատիժները և հսկողություն է սահմանում իրականացման նկատմամբ: Այս մասին այսօր «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության շնորհանդես-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Պրոբացիոն ծառայությունը կարևոր քայլ կլինի մեր երկրում քրեական արդարադատության արդյունավետության բարձրացման տեսակետից և ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջ մենք բոլոր կազմակերպչական աշխատանքները կիրականացնենք»,-նշեց նախարարը:
Նրա խոսքերով՝ պրոբացիոն ծառայության ներդրումը նաև ֆինանսական, պետական միջոցների խնայման կբերի. «Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ դատապարտյալ անձի, և մեկ անձի, որը գտնվում է պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո, ծախսերն առնվազն մոտ 10 անգամ տարբերվում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում