ԻԼԻՊ-ը հունիսից մարտադաշտից դուրս սպանել է 2,154 մարդ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» 2014 թվականի հունիսից, երբ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆայություն հռչակեց, Սիրիայում մարտադաշտից դուրս սպանել է 2,154 մարդու: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` իսլամիստները հիմնականում սիրիացիներին գլխատել են, քարկոծել կամ կրակել ոչ մարտական իրավիճակներում: Կենտրոնն այս կապակցությամբ ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անել քայլեր ձեռնարկել:
«Մենք շարունակում ենք կոչ անել ՄԱԿ ԱԽ-ին հրատապ գործի անցնել` դադարեցնելու սիրիացների նկատմամբ շարունակական սպանությունները»,-ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ:
Սպանվածների թվում են ԻԼԻՊ-ի 126 անդամ, ովքեր «պատժվել են» փախուստի դիմելու կամ լրտեսության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան