ՎՊ տարեկան զեկույցը «անատամ» և լղոզված փաստաթուղթ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ խորհրդարանում երեկ սկսվել է քննարկվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցը:
«Միանգամից պետք է արձանագրենք, որ այս նոր զեկույցն, ի տարբերություն նախորդների, «անատամ» և լղոզված փաստաթուղթ է: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ տվյալներ են ներկայացված և դրանց գնահատականներ տրված չեն: Այս տարվա զեկույցը, նախորդների համեմատ, ծավալով ևս անհամեմատ համեստ է: Օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցը եղել է 61 էջ, իսկ 2014-ինը 35 էջ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերահսկիչ պալատն այլևս անգամ նույնիսկ ձևի համար չի համարձակվել բյուջետային միջոցների ծախսային մասին անդրադառնալ: Մի խոսքով, ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել»,-գրել է թերթը: