Զինված անձինք հարձակում են գործել Նիկիտա Միխալկովի ստուդիայի վրա
Անհայտ անձինք գազային ատրճանակով կրակել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ռուս դերասան, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Տրիտէ» անվանումով կենտրոնի ապակիների վրա: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Ն
աև տեղեկացրել են, որ կրակահերթի հետևանքով ոչ մեկ չի տուժել: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում կատարվաի առնչությամբ:
Միխալկովի լրատվական ծառայությունից հաստատել են կատարվածը և ասել, որ կինոռեժիսորը չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ դեպքի վերաբերյալ:
«Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ հաստատում ենք կատարվածը: Պարոն Միխալկովը դեպքի ժամանակ գրասենյակում չի եղել և փառք Աստծո, ստուդիայի աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել», - ասել են լրատվական ծառայությունից: