Հայտարարություն ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով կամ ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա գործունեության փորձ, որոնց կանոնադրության մեջ կոռուպցիայի դեմ պայքարը նշված է որպես գործունեության ուղղություն, ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ, կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն 5 ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր: Հասարակական կազմակերպությունները հայտին կից պետք է ներկայացնեն այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերը նշված չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
Հայտերն ընդունվում են ընթացիկ տարվա ապրիլի 29-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ՝ աշխատանքային ժամերին:
Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ (010) 51-59-74, [email protected]:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին