Հասարակություն 19:03 28/04/2015

ՀԱԿ-ը` Հայաստանի մի շարք համայնքներում 2015թ.-ի մայիսի 17-ին հայտարարված հանրաքվեների վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Հայաստանի մի շարք համայնքներում 2015թ.-ի մայիսի 17-ին հայտարարված հանրաքվեների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Բնակավայրերի զարգացումն ու ամրապնդումը դիտարկելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը, 1990-ական թվականներին հիմնադրվեց տեղական ինքնակառավարման համակարգը` որպես բնակավայրերի զարգացման գլխավոր նախապայման: Բարեփոխումները միտված էին համայնքների կենսագործունեության հարցերում կենտրոնական իշխանությունից համայնքների կախվածությունը թուլացնելուն, իշխանության տեղական մարմիններ ձևավորելու հարցում նրանց ժողովրդավարական լայն հնարավորություններ ընձեռելուն, սոցիալ – տնտեսական սեփական խնդիրները լուծելու համար լայն լիազորություններ տրամադրելուն:

2000-ական թվականներից, սակայն, տեղի ունեցավ պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի վերացման մի գործընթաց, որը հանգեցրել է համայնքների խիստ թուլացմանը: Մասնավորապես, 2000թ.-ին համայնքների եկամուտների բազայից դուրս բերվեցին եկամտահարկի գծով օրենքով ամրագրված 15% մասհանումը և կենտրոնացված կարգով վճարողների հողի հարկը՝ մեծացնելով պետությունից համայնքների ֆինանսական կախվածությունը: 2005թ.-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությամբ հանվեց համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի` երկու ժամկետից ավելին անընդմեջ ընտրվելու իրավունքի սահմանափակումը:

Նույն թվականին «ընդունված» սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց այն դրույթը, համաձայն որի տեղական հանրաքվեների արդյունքները պարտադիր չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցերը լուծելիս: Աստիճանաբար ներդրվեց պետական կառավարման տարբեր մակարդակի մարմինների, մասնավորապես` մարզպետարանների, կողմից համայնքային իշխանությունների լիազորություններին միջամտելու և դրանք յուրացնելու գործելաոճը:

Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով, իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ: Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ սույն հայեցակարգը `

1. Հանգեցնելու է սեփական իշխանություններ ձևավորելու գործում ժողովրդի դերի էական նվազմանը, ինչը խորացնելու է պետական կյանքից նրա էլ ավելի օտարումը,
2. Բերված հիմնավորումներով ոչ թե բնակավայրերի զարգացման և ամրապնդման, այլ` մեխանիկական միավորման միջոցով դրանց ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է:
3. Խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը և խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը:
4. Ըստ էության վերջնականապես վերացնում է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, թեև հայտարարվում է հակառակը:
5. Բնակավայրերի բնակիչներին՝ առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով, կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջև:
6. Բոլորովին անտեսում է տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող բնակավայրերի պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպության և ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը:
7. Վերջապես, լուրջ վտանգներ է պարունակում այն առումով, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջև: Ծրագրի իրագործումն, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Այսպիսի կարևորագույն հարցերում պետությունը չպետք է առաջնորդվի միջոցներ տնտեսելու նկատառումով, առավելևս, որ այդ «բարեփոխման» ֆինանսական արդյունքը չնչին է լինելու:

Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ հրատապ անհրաժեշտություն է վերադարձը ծրագրային հենքի վրա երկրի բնակավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությանը` խորացնելով և ընդլայնելով տեղական ինքնակառավարումը: Այդ նպատակով պետք է կատարել հետևյալ առաջնահերթ քայլերը.

- հրաժարվել արհեստական միավորման միջոցով համայնքների խոշորացումից` շեշտը դնելով միջհամայնքային համագործակցության վրա, խթանելով կոոպերացիայի զարգացումը,
- փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում»` վերականգնելով համայնքի ղեկավարի ընտրության ժամկետային սահմանափակումը,
- էապես ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համայնքների կենսագործունեության և զարգացման խնդիրները լուծելու հարցերում, բացառելով անօրինական միջամտությունները տեղական իշխանությունների գործունեությանը,
- ֆինանսական ինքնուրույնությունը ապահովելու նպատակով, ընդլայնել համայնքների եկամուտների աղբյուրները, մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ կատարելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում` եկամտահարկի և շահութահարկի գծով համայնքների տարածքում հավաքագրվող գումարների մի մասը մուտքագրելով համայնքային բյուջեներ,
- համայնքների միացումը կամ առանձնացումը կատարել բացառապես կամավորության սկզբունքով` հիմք ընդունելով համայնքների հանրաքվեների արդյունքները,
- պետության միջամտությունը համայնքների միացման հարցում թույլատրելի համարել բացառիկ դեպքերում` երբ դա անհրաժեշտ է փոքր բնակավայրերի դատարկումը կանխելու համար:

Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին և դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}