Հայաստանում գործազուրկների 70%-ը կանայք են
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 79.6 հազար, որից 54.9 հազարը կանայք են, 19.4 հազարը` երիտասարդ: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Այստեղից մանրամասնեցին, որ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.7%-ը կամ 73.0 հազար: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.0%-ը կամ 51.1 հազ. մարդ:
Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.8%-ը կամ 17.4 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.2% կամ 2.3 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 45.2% (33.0 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 14.3 հազար կամ 43.0%-ը:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.5%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19.4%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.1%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 52.2%-ը, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.8%-ը:
Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները /տարբեր/, մանկավարժները/տարբեր/, բուժքույրերը, տեխնիկները /տարբեր/, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետերը և այլ մասնագիտացում ունեցողները:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.8%, 30-44 տարեկանները` 39.8 %, 45-54 տարեկանները` 21.0%, 55-ից բարձր տարիքի անձինք` 15.4%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 62.1 հազ. անձ կամ 85.1%-ը:
2015թ. հունվար-մարտ ամիսներին աշխատանքի է տեղավորվել 2445 աշխատանք փնտրող, որից 1632-ը` կին, 2051-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 456-ը երիտասարդ են:
Փետրվար ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2083 թափուր աշխատատեղ:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները /տարբեր/, միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, կարողները, վարորդները, կոշկագործները, կռունկավարները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. Մանգասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները