Վիլյամ Սարոյանի տունը վաճառվում է (լուսանկարներ)
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարին, հանվել է աճուրդի: Այս մասին տեղեկանում ենք fresnobee.com կայքից:
2729 W. Griffith Way, հասցեում հասարակ սվաղով կառուցված տունը, որը գտնվում է Կուպերի դպրոցից արևմուտք, 1981թ Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: Հարևան Էրնի Բական ասել, որ տունը վարձակալության է տրվել և զավթվել է ապօրինի հողակալների կողմից:
Տունը, որի ճակատին տեղադրված է Օսկարակիր (առաջին հայ օսկարակիրը Վիլյամ Սարոյանն է, ով այդ մրցանակին արժանացել է 1944թ.՝ «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար) և Պուլիտցերյան (ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության ևթատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար) մրացանակի դափնեկրի հուշատախտակը, դատարկ է, սեփականության իրավունքից զրկված լինելու իրազեկումով: Հարևանի խոսքով, ցավալի է տեսնել տան անմխիթար վիճակը: Նա երեք տարեկան է եղել, երբ Սարոյանը դարձել է իրենց հարևանը: Բական ասում է, որ երջանիկ է, որ ապրել է մի մարդու կողքին որին թաղի երեխաններ, անվանում էին Ֆրեզնոյի պատմական խորհրդանիշ:
Փորքիկ 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին: Ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը եղել է Սարոյանը, տնկել է պտղատու ծառեր: Սարոյանը 30 դոլար է վճարել նրան իր բացակայության ընթացքում ծառերը ջրելու, խնամելու համար:
Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Տան վրա 1989 թվականի հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գիքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում:
Աճուրդը տեղի կունենա մայիսի 5-ին` Ֆրեզնոյի շրջանային դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան