Առաջարկվում է բարձրացնել փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը
ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկման դրվեց Արա Բաբլոյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ գործող օրենքով փոխնակ մայր կարող է դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 18-35 կանայք: Այս նախագծով առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը՝ այն սահմանելով նախկին 18-35 տարեկանի փոխարեն 20-ից 35, բացի այդ, կինը պետք է առնվազն մեկ անգամ ծննդաբերած լինի:
«Ինչքան էլ կինը ինքնուրույն որոշում ընդունած լինի, բայց եթե օրենքով թույլատրենք, որ դեռևս չծննդաբերած երիտասարդ կինը ծննդաբերի ուրիշի համար, ապա դա միանշանակ ընդունելի չէ, քանի որ դա կնոջ մոտ լուրջ հոգեբանական տրավմա կառաջացնի»,- ասաց Ա.Բաբլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա