Արցախի նախագահը ներկա է գտնվել հանրապետական զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թևում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը կարևորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից: