Մրցանակներն օգնում են երեխաներին՝ ընտրելու առողջ սնունդ
Մանկապարտեզի տարիքից մինչև վեցերորդ դասարան երեխաների շրջանում մի ծրագիր է իրականացվել: Մասնագետները փորձել են երեխային սովորեցնել առողջ սնվել: Ծրագիրը բաղկացած է եղել երկու փուլից:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, սկզբում հետազոտողները դպրոցական ճաշարանում սմայլիկներ են ամրացրել առողջ համարվող սնունդի վրա՝ մրգեր, բանջարեղեն, անյուղ կաթ և այլն: Երեք ամիս անց սննդակարգում ավելացրել են այսպես կոչված «հզոր ափսեն»-ն՝ «Power Plate», որտեղ կա չորս օգտակար սնունդ: «Power Plate»-ից օգտվող երեխաները ստացել են փոքրիկ մրցանականեր՝ փոքրիկ գնդակներ, մարմնին ամրացնելու համար նախատեսված ժամանակավոր դաջվածքներ և այլն:
Մասնագետները վստահեցնում են, ծրագրի շնորհիվ սովորական կաթի վաճառքի ծավալները մի քանի անգամ ավելացել են՝ 7,4%-ից հասնելով 48%-ի: Շոկոլադով կաթի վաճառքի ծավալը դրան զուգահեռ նվազել է՝ 86,5% -ից հասնելով 44,6%-ի, երեխաներն ավելի հաճախ են սկսել գնել միրգ ու բանջարեղեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա