Ժ. Դադասյան. Անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ շենք չունի
«Մնջախաղի թատրոնին մեծ շենք հարկավոր չէ՝ հարյուր տեղանոց դահլիճ, օժանդակ տարածքներ: Կենտրոնում երեք-չորս սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Ըստ նրա, անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ թատրոնի շենք չունի, նույնիսկ առաջարկ, բացատրություններ չի ստանում:
Ժ. Դադասյանի խոսքով, ժամանակակից մնջախաղի ժանրը քաղաքային մշակույթի տեսակ է. «Եթե մենք ունենանք մեր տարածքը քաղաքի կենտրոնական հատվածում, ապա քաղաքի կենտրոնական փողոցները, Հյուսիսային պողոտան կենդանի քանդակների պողոտայի կվերածենք՝ հաղորդելով առանձնահատուկ քաղաքային միջավայր, տրամադրություն»:
Նա նշեց, որ իրենց թատրոնն ազգային թատերական տեսակի ուսումնասիրություն է կատարում, բացառիկ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան