«Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով». Ցուցահանդես՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մայիսի 5-ին բացվելու է «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
Ցուցահանդեսին ներկայացվելու են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ նկարիչների աշխատանքներ (գեղանկար, գրաֆիկա), որտեղ անդրադարձել է կատարվել ցեղասպանության թեմային, մասնավորապես Կոմիտասի կերպարին։
Ներկայացվելու են հետևյալ նկարիչների աշխատանքները՝ Սարգիս Մուրադյան, Սուրեն Սաֆարյան, Գրիգոր Աղասյան, Տիգրան Թոքմաջյան, Վաղինակ Ասլանյան, Հակոբ Հակոբյան, Զարուհի Մուրադյան, Հովհաննես Զարդարյան, Մկրտիչ Սեդրակյան, Ստեփան Անդրանիկյան, Հենրիկ Մամյան, Հենրիկ Սիրավյան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին