Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և հետագա քայլերին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված համակարգված, հետևողական ու շարունակական աշխատանքների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները