ԱԺ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի եղբայրն ազատվել է դատախազի պաշտոնից. «Հրապարակ»
Սահմանադրական դատարանի դատավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի եղբայրը՝ Բագրատ Պետրոսյանը, օրերս ազատվել է դատախազի աշխատանքից: Նա Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն էր: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ասում են՝ ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել: Սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի աշխատողը ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել, դա ամենաշահեկան հանգրվանն է նախկին դատախազների, քննիչ-դատավորների համար: Վերջին թարմ օրինակն Էրեբունի և Նուբարաշեն համայնքի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, ով 64 տարեկան է և 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, ուստի որոշել է սովորել փաստաբանների դպրոցում և լուծել լիցենզիայի հարցը»,-հավելել է թերթը: