Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների մասին ՌԴ ԿԲ հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ տվյալներին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՌԴ կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը միայն բանկային համակարգով կազմել է 1 միլիարդ 752 միլիոն դոլար: Ռուսաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուզբեկստանն է՝ 5.8 մլրդ դոլար, այնուհետև Տաջիկստանը՝ 3.6 մլրդ, Ղազախստանը և Ուկրաինան՝ 2.1-ական մլրդ, և Մոլդովան 1.8 մլրդ: Ադրբեջանը 7-րդն է 1.3 մլրդ դոլար ցուցանիշով: Ուշագրավ է, որ ՌԴ ԿԲ-ի հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ-ի տվյալների, ըստ որոնց ՌԴ-ից փոխանցումների ծավալը 2014-ին կազմել է 1.5 մլրդ դոլար»: