Սոցիալական առաջընթաց արձանագրած երկրների ցանկում Հայաստանը 61-րդ տեղում է. «ՀԺ»
Հայաստանը սոցիալական առաջընթաց արձանագրած երկրների ցանկում հայտնվել է 61-րդ տեղում: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «Social Progres Imperative» միջազգային կազմակերպության կայքում տեղադրված վարկանիշային այդ աղյուսակը կազմվում է մի քանի ենթացուցանիշներով՝ բնություն, խմելու ջրի և օդի մաքրություն, կրթություն, առողջապահություն, տնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև մարդու ազատություն, իրավունքներ, արդարադատություն և այլն:
Թվարկված առաջին ցուցանիշներով Հայաստանը շահեկան դիրքեր է գրավում, իսկ ահա մարդու իրավունքների, ազատությունների և արդարադատության վերաբերող ցուցանիշներով բավական ետ է: Օրինակ՝ «անձի ազատություններ և ընտրություն» ցուցիչով Հայաստանը 115-րդ տեղում է 180 երկրների շարքում, «անձի իրավունքներ» ցուցիչով՝ 94-րդ տեղում: Բոլոր ցուցիչների համադրմամբ է, որ Հայաստանը հայտնվել է 61-րդ հորիզոնականում»: