Հաջորդ շաբաթ համաներման նախագիծ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նշված արտահերթ նիստը ևս մեկ նշանակություն կարող է ունենալ. չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը:
«Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ ինչ բովանդակությամբ կլինի այն, թերևս կպարզվի երկու շաբաթից»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին