Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն ֆինանսական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի. Նաիրա Զոհրաբյան. «Ժողովուրդ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով այլևս կզբաղվեն 2 հոգի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանն ու կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը։ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այդ հարցը վաղուց կուսակցությունում հստակեցված է. «Մենք ֆինասական որևէ խնդիրներ չենք ունեցել, բնականաբար, կուսակցությունը Գագիկ Ծառուկյանից հետո ֆինանսական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի, իմ և պարոն Մանուկյանի միջև ֆինասական որևէ խնդիր չի եղել։ Ի սկզբանե, ես ասել եմ, որ ես տարածքային կառույցների ֆինանսական խնդիրներով չեմ զբաղվելու։ Կուսակցության տարածքային ֆինանսական խնդիրներով հավասարապես զբաղվում են երկու հոգի՝ պարոն Մանուկյանը և պարոն Վարդանյանը»,-տեղեկացրել է Զոհրաբյանը։
«ԲՀԿ-ի ֆինանսական հարցերի տնօրինման հետ կապված տարաձայնություններ էին առաջացել Ն. Զոհրաբյանի և Ա. Մանուկյանի միջև, ինչը, պարզվում է, հարթվել է»,-հավելել է թերթը։