«Ռեալն» ու «Ատլետիկոն» կարող են ենթարկվել տրանսֆերային էմբարգոյի
«Ռեալն» ու «Ատլետիկոն» «հետ չեն մնում» «Բարսելոնից»: Նրանք նույնպես կզրկվեն տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:
Իսպանական «Cadena Ser»-ը և «Cadena Cope»-ն հաստատում են, որ մադրիդյան ակումբները տրանսֆերային գործունեություն իրականացնելու հնարավորություն չեն ունենա հաջորդ երկու պատուհանի ընթացքում:
ՖԻՖԱ-ն որոշել է պատժել մայրաքաղաքային ակումբներին՝ պատանի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման գործընթացում թույլ տված սխալների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման էմբարգոյի ենթարկվել է «Բարսելոնը», որի պատճառով առաջիկա ամռանը չի կարող համալրում իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում