Սաուդյան Արաբիայի թագավորն անսպասելիորեն փոխել է թագաժառանգին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ-Սաուդը անսպասելիորեն փոխել է թագաժառանգին, ինչպես նաև մի քանի կարևոր փոփոխություններ արել կառավարությունում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Թագաժառանգի կարգավիճակից զրկվել է թագավորի կրտսեր եղբայրը: Նրան այդ տիտղոսում փոխարինել է Սալմանի զարմիկը` Մուհամեդ իբն Նաիֆը: Թագավորի մահվան դեպքում թագաժառանգն է հաջորդելու իրեն: Նա թագավորության հիմնադիր Աբդել Ազիզ իբն Սաուդի առաջին թոռն է:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնից զրկվել է արքայազն Սաուդ իբն Ֆեյսալը, որը նախարարությունը գլխավորում էր վերջին 40 տարում: Նրան է փոխարինել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Ադել Ալ-Ջուբեյրը:
Միապետի 29-ամյա որդին` Մուհամեդ բին Սալմանը, ով այժմ ղեկավարում է Եմենի ապստամբների դեմ ռազմական գործողությունները, ստացել է երկրորդ թագաժառանգի տիտղոսը:
Փոխվել են ևս մի քանի առանցքային ղեկավարներ: 79-ամյա Նավթի նախարար Ալի բին Իբրահիմ Ալ-Նայիմին պահպանել է իր պաշտոնը, սակայն ազատվել է Saudi Aramco պետական նավթային ընկերության տնօրենի պաշտոնից:
Սալման թագավորը իշխանության էր եկել այս տարվա հունիսին` իր նախորդի` Աբդալլահ թագավորի մահից հետո: