
Բակո Սահակյանը մասնակցել է ժենգյալով հացի փառատոնին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:
Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժևորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու և զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից: Այս մասին հայտնում եմ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Նախորդող հրապարակում՝
ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում