Մայիսի առաջին օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում՝ ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: