Ադամ Շիֆ. Հայերն իրավունք ունեն վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենցն է
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ողջունում է Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանի՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը, որով պահանջում են վերադարձնել Սիսի նստավայրը՝ առգրաված Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
«Օսմանյան կայսրության կողմից թալանված այս հին ու սրբազան տարածքը հայրուր տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ճանապարհներով հետամուտ լինել արդարության հաստատմանը և ձգտել վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենցն է»,- ասել է նա:
Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանը Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց է ներկայացնել՝ պահանջելով վերադարձնել Սիսի նստավայրը: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է Վաշինգթոնում գտնվող «Լիսակոր» մամլո սրահում:
Նախորդող հրապարակում՝
Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացնում Թուրքիայի ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան